Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես մաքրել միզուղիները. aravot.am
Միզուղիները կարեւոր նշանակություն ունեն մեր օրգանիզմի առողջության պահպանման համար, ուստի հարկավոր է ուշադիր լինել եւ բորբոքվածության, ավազի կամ քարի դեպքում շտապ մաքրել` հետագա լուրջ խնդիրներից խուսափելու համար:
Առանց կորիզների աղացած կիտրոնը (կեղեւի հետ միասին), մեղրը եւ ձիթապտղի յուղը խառնել` հավասար քանակությամբ (ըստ քաշի)։ Պահել սառնարանում։
Երիկամներում ավազահատիկներ լինելու դեպքում ընդունել մեկական ճաշի գդալ` օրը երեք անգամ,՝ ուտելուց 30 րոպե առաջ։
Երիկամներում քարի առկայության ժամանակ` 10 թեյի գդալ թրթնջուկի սերմերի վրա լցնել մեկ լիտր Կագոր տեսակի գինի, թրմել երեք օր։ Խմել ուտելուց 30 րոպե առաջ, օրը երեք անգամ, մեկական թեյի գդալ։ Օգտագործելուց առաջ պարունակությունը թափահարել։
Երիկամային եւ լեղապարկի քարերի դեպքում արդյունավետ է օգտագործել բազուկի, վարունգի եւ գազարի հյութերի խառնուրդը (1:1,5:2 հարաբերությամբ)։
100 գրամ ուրցի սերմի վրա լցնել մեկ լիտր չոր սպիտակ գինի, թրմել մեկ ամիս մութ, զով տեղում, պարբերաբար թափահարել հեղուկը։ Խմել երիկամային, միզաքարային հիվանդությունների ժամանակ, սրտխառնոցի դեպքում` որպես միզամուղ, 50 գրամ, օրը երեք անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Միզաքարային հիվանդության ժամանակ վերցնել 30 գրամ տորոն (խոտաբույս), 15-ական գրամ մասուր, գիհու պտուղներ եւ կեչու տերեւ։ Մեկ թեյի գդալին` մեկ բաժակ եռման ջուր։ Թրմել 4-5 ժամ, ըմպել կում-կում, մեկ օրվա ընթացքում։
Մեկ ճաշի գդալ խնձորի մանրացրած կճեպի վրա լցնել եռման ջուր, թրմել 30- 40 րոպե` փաթաթելով սրբիչի մեջ։ Խմել երիկամների բորբոքման ժամանակ 1/3 բաժակ` օրը երեք անգամ` ուտելուց 30 րոպե առաջ։
50 գրամ ընկույզի միջուկը մանրացնելով փոշի դարձնել, ավելացնել մեկ բաժակ կաթ, եփել, թողնել սառչի։ Խմել օրվա ընթացքում։ Օգտակար է երիկամների հիվանդության, նաեւ սակավարյունության դեպքում։ Մեկ թեյի գդալ թարմ պատրաստած գլուխ սոխի եւ խնձորի խյուսերը խառնել, ավելացնել նույնքան մեղր եւ ընդունել ուտելուց 30 րոպե առաջ։
Միզապարկի թուլության դեպքում պատրաստեք այս չափաբաժինը. մեկ ճաշի գդալ քերած ծովաբողկի վրա լցնել մեկ բաժակ եռացրած կաթ եւ 20-30 րոպե դնել տաք տեղ, այնուհետեւ քամել եւ օրվա ընթացքում խմել ոչ մեծ ումպերով։ Նրանք, ովքեր որոշել են ազատվել միզապարկի քարերից, պետք է ամեն օր ընդունեն սոխի թուրմ. ապակե շիշը կիսով չափ լցնել մանրացրած սոխով, մինչեւ վզիկն ավելացնել սպիրտ կամ օղի եւ 12 օր դնել տաք տեղ, որ թրմվի, ապա քամել եւ խմել մեկ ճաշի գդալ, օրը երկու անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
Թեև շատերը նախընտրում են բնական միջոցներով բուժումներ կատարել, բայց պետք է հիշել, որ ցանկացած բուժում` առանց բժշկի հետ խորհրդակցելու, կարող է խորացնել առկա խնդիրը:
09.02.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ